Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Թող դիմում չգրեր, ես ի՞նչ անեմ. վարչապետը՝ մաքսատան աշխատակցի մասին

am
tox-dimoum-cgrer--es-inc-anem-varcapete-maqsatan-asxatakci-masin

«Կարծում եմ, եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, քանի որ Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետո, վարչապետը պաշտոնանկության ենթական չէր»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ Նորագավիթի մաքսատուն կատարած իր այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Կարո՞ղ եք բացատրել, թե ինձ ինչո՞ւմ և ինչի՞ համար են մեղադրում՝ կապված այդ միջադեպի հետ: Ասում են, որ «ա՜յ, Նիկոլը մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետին այդպես չեն դիմավորում»: Եթե վարչապետի մոտենալն է նման արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, ապա շարքային քաղաքացու մոտենալը կառաջացնի՞: Մաքսային մարմիններից այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում՝ ի՞նչ պատճառով է: Կան պետական բազմաթիվ մարմիններ, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ արձագանք չի առաջացնում»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նկատեց, թե գոյություն ունի փաստ և փաստը պետք է ստանա համարժեք արձագանք: «Ես հատուկ չէի պլանավորել մտնել այդ սենյակ: Ես հետո հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքում աշխատել է ՊԵԿ-ում, կարճ ժամանակ աշխատել է ԱԺ-ում, ապա վերադարձել է ՊԵԿ»,- ասաց Փաշինյանը:

Լրագրողները նկատեցին, որ վարչապետը հրահանգել է մաքսատան աշխատակցին դիմում գրել, վերջինս էլ գրել է, բայց նշել, որ աշխատանքից հեռանում է սեփական դիմումի համաձայն: Ըստ լրագրողների՝ երիտասարդը հենց վարչապետի հորդորով է հեռացել: «Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել: Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունվետ չի եղել, որքան այդ օրվա միջադեպը»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ