Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Տպավորված եմ բանակի սննդամթերքի որակից և համային հատկանիշներից. Արցախի պետնախարար

am
tpavorvac-em-banaki-snndamterqi-orakic-e-hamayin-hatkanisneric-arcaxi-petnaxarar

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 9-ին պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկը, որտեղ պետական-մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է գործընթացի իրականացմանը, շփվել զինծառայողների հետ, նրանց հետ սեղանի շուրջ գնահատել սննդի որակն ու տեսականին:

 

Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զինվորների հետ ճաշելուց հետո պետական նախարարն ասել է. «Տպավորված եմ սննդամթերքի որակից և համային հատկանիշներից: Համակարգը, որը ներդրվում է ՊԲ-ում, տարբերվում է նախկինից այն իմաստով, որ սննդի ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավոր ընկերություններին և մասնագիտական մոտեցումը միանշանակ դրական է անդրադառնում մատուցվող ծառայությունների որակի վրա: Մենք նաև բանակցում ենք ՊԲ-ին ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որպեսզի սննդակարգում հնարավորինս ընդգրկեն տեղական արտադրությունը՝ կաթնամթերքի, մսամթերքի տեսքով: Այդ ընկերությունների կողմից պատրաստակամություն է հայտնվել մթերումներ կատարել Արցախում արտադրվող բանջարեղենի կամ այլ բնամթերքի մասով»:

Գրիգորի Մարտիրոսյանը գոհունակությամբ ընդգծել է զինվորական ճաշարանի շենքային պայմանները, այնտեղ իրականացված ժամանակակից լուծումները, հարմարավետ ու տրամադրող միջավայրը: Պետական նախարարը եղել է նաև «Էյ Բութս» ընկերության արտադրամասում, որը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճտքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ է ուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը: Գրիգորի Մարտիրոսյանին է ներկայացվել արտադրական գործընթացը, քննարկվել են արտադրության ընդլայնման հեռանկարները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ