Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Թրամփը մեկնաբանել է Ռուհանիի հետ հանդիպման հավանականությունը

am es
trampe-meknabanel-e-rouhanii-het-handipman-havanakanoutyoune

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Իրանի նախագահ Հասան Ռուհանանիի հետ հանդիպման հավանականությունը:

«Եթե ճիշտ պայմաններ լինեին, ես, անշուշտ, կհամաձայնեի», - ասել է Թրամփը:

Մակրոնն էլ իր հերթին նշել է, որ կողմ է, որպեսզի մոտ ապագայում կայանա Թրամփ- Ռուհանի հանդիպում:


Հանդիպման ընթացքում Մակրոնը երկու բան է կարևորել՝ Իրանը չունենա միջուկային զենք և իրա ւճակը չպետք է սպառնա ռարածաշրջանի կայունությանը։

Ֆրանսիայի նախագահը նաև նծել է, որ բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդ երի հանդիպման համար։  «Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս, հիմք ընդունելով այս բանակցությունները, մեզ կհաջողվի ականատես լինել Ռուհանի-Թրամփ հանդիպմանը».

Ակնկալվում է, որ առաջնորդների հանդիպումը կկայանա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի վերջին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ