Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Թրամփը պաշտոնից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին

am
trampe-pastonic-azatel-e-azgayin-anvtangoutyan-harcerov-xorhrdakan-jon-boltonin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է արել, հայտնելով, որ աշխատանքից ազատել է իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:

«Երեկ երեկոյան ես տեղեկացրեցի Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չէի նրա առաջարկների մեծ մասի հետ, ինչպես նաև վարչակազմի շատ ուրիշ անդամներ: Ուստի ես խնդրեցի Ջոնին հրաժարական տալ: Շատ շնորհակալ եմ նրան՝ իր կատարած ծառայության համար», - գրել է Թրամփը:

Նա խոստացավ հաջորդ շաբաթ նշանակել ազգային անվտանգության նոր խորհրդաականի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ