Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Թրամփը Թուրքիան և քրդերին երեխաների հետ է համեմատել

am
trampe-tourqian-e-qrderin-erexaneri-het-e-hamematel

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող իրավիճակը, Թուրքիան և քրդերին համեմատել է երեխաների հետ:

«Երբեմն պետք է նրանց թույլ տալ մի փոքր պատերազմել, հետո մարդիկ հասկանում են, թե որքան դաժան են ռազմական գործողությունները: Դա նման է երկու երեխայի հարաբերությունների՝ պետք է թույլ տալ կռվել, իսկ հետո բաժանել», - ասել է Թրամփը  Տեխասում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս:

«Նրանք մի քանի օր կռվել են, ինչը բավական դաժան էր: Քրդերը մեր ընկերներն են, Թուրքիան էլ է մեր ընկերը, բայց նրանք կռվել են, սարսափելի էր: Նրանք չեն կարողացել  համաձայնության գալ: Մենք գնացինք այնտեղ և ասացինք, որ ընդմիջում ենք ցանկանում», - հավելել է ԱՄՆ նախագահը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ