Թրամփի հետ զրույցն արդյունավետ էր. Էրդողան

am
trampi-het-zrouycn-ardyounavet-er-erdoxan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները օգտակար կլինեն երկու երկրների համար: Այս մասին նա գրել է իր թվիթթերյան միկրոբլոգում:

Էրդողանը շեշտել է, որ Թրամփի հետ զրույցն «արդյունավետ» է եղել:

«Մենք պայմանավորվել ենք զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ առեւտրական հարաբերություններից մինչեւ Սիրիա», - գրել է Էրդողանը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ բանակցությունները «բարենպաստ» ազդեցություն կունենան երկրների հարաբերությունների վրա:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին է խոսել նաեւ Դոնալդ Թրամփը: Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր էջում:

Նրա խոսքերով, իրենց խոսակցությունը «երկար էր ու արդյունավետ »:

«Մենք քննարկել ենք ԻՊ-ի հարցը, Սիրիայում մեր ընդհանուր գործողությունները, այնտեղից ամերիկյան զինված ուժերի դանդաղ, բայց եւ համակարգված դուրսբերումը», - գրել է Թրամփը:

Թրամփը եւս նշել է, որ քննարկվել են նաեւ առեւտրական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ