Տրանսպորտային միջոցների տեխզննումը ձևական բնույթ է կրում. Վալերի Օսիպյան

am
transportayin-mijocneri-texnikakan-znnoutyoune-ceakan-bnouyt-e-kroum-valeri-osipyan

Վստահեցնում եմ, որ վթարի յուրաքնաչյուր դեպքով ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում վթարների թվի աճին:

«Մենք ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ»,- ասաց ոստիկանապետը:

Վերջինս ընդգծեց, որ վերջին 10 տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը շարունակում է աճել, ըստ այդմ էլ աճում է նաև վիրավորների ու զոհերի. «Օրինակ, 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, ունեցել ենք 150 զոհ, 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ և 19 զոհ ավելի, քան նախորդ տարում»:

Ճանապարհատրանսպորտային պատահարների թվին զուգահեռ մեծանում է նաև ավտոպարկը. «2017 թվականին ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018-ին՝ 73562, միայն առաջին կիսամյակում՝ 28954: 2019 թ-ի 6 ամսիներին ունենք 54216 տրասպորտային միջոց»:

Ոստիկանապետը  նշեց, որ վթարները միայն ոստիկանության գործառույթներով չեն սահմանափակվում, այլ գործոններ ևս առկա են. «Խնդիր է նաև ճանապարհների լուսավորությունը, տրանսպորտային միջոցների՝ ձևական բնույթ է կրող տեխնիկական զննությունը... Մեքենաների տեխզննում չի իրականացվում»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ