Մայքլ Ֆլինի նախկին գործընկերները մեղադրվում են Թուրքիայի օգտին անօրինական լոբբինգ կատարելու մեջ. FoxNews

am en
two-ex-associates-of-michael-flynn-charged-with-illegal-lobbying-for-turkey--ap

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի 2 նախկին գործընկերներին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում թուրքական կառավարության անունից ապօրինի լոբբիստական ​​գործունեություն իրականացնելու եւ FBI-ին կեղծ հայտարարություններ ներկայացնելու համար: Այս մասին գրում է FoxNews-ը:

Բիջան Ռաֆիեքյանին, ով նաեւ հայտնի է Բիջան Քիան անունով, եւ Ստամբուլից Քամիլ Էքիմ Ալփթեքինին մեղադրանք է առաջադվրել այն բանից հետո, երբ նրանք ներգրավված են եղել հետեւյալ պայմանավորվածության մեջ՝ գաղտնի կերպով ազդել ԱՄՆ-ի քաղաքական գործիչների եւ հասարակության վրա, որպեսզի նրանց շրջանում բացասական վերաբերմունք ձեւավորվի ԱՄՆ-ում ապրող, բայց Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից փնտրվող քաղաքացու շուրջ, ում արտահանձնումն է պահանջում Թուրքիայի կառավարությունը :

Այդ անձնավորությունը Թուրքիայի քաղաքացի, կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է, ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է 2016թ-ի հուլիսի 16-ի ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ:

Նախատեսված դավադրությունը ներառում էր Ռաֆիեքյանի կողմից հիմնադրված ընկերությունը, որը մեղադրական եզրակացության մեջ հիշատակվում է որպես «Ա կազմակորպություն»՝ հիմնված «Ա անձնավորության»՝ ազգային անվտանգության փորձաքննության վրա: Այդ «Ա անձնավորությունը», ինչպես հաղորդվում է, Մայքլ Ֆլինն է:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ գործողության նպատակն էր «Ա կազմակորպությունն» օգտագործել Գյուլենին ամերիկացի ժողովրդի եւ քաղաքական գործիչների աչքերում անօրեն ներկայացնելու համար, որպեսզի վերջինիս արտահանձնումը Թուրքիային հնարավոր լիներ, քանի որ թուրք գործչի արտահանձնումը հաճախ էր հանդիպում ԱՄՆ վարչակազմի դիմակայությանը:

Քիանն ու Ալփթեքինը, իբրեւ թե փորձել են թաքցնել, որ իրենց աշխատանքը ղեկավարվում է թուրքական կառավարության կողմից: Ըստ մեղադրական եզրակացության՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները (կառավարական մակարդակի) հավանություն են տվել նախագծի բյուջեին, իսկ Ալփթեքինն, ըստ երեւույթին, թուրք պաշտոնյաներին նախագծի մասին տեղեկություններ է տրամադրել:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաեւ, որ Ռաֆիեքյանը եղել է Flynn բիզնես խմբի փոխնախագահը: 2016 թ.-ի ընթացքում նրանք աշխատել են ուղիներ փնտրել կրոնական քարոզիչ Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիա արտաքսելու համար:

Առավել մանրամասն՝ այստեղ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ