Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Թյուր է տպավորությունը, թե խաչ ենք քաշում սփյուռքի նախարարության վրա. Փաշինյան

am
tyour-e-tpavoroutyoune--te-xac-enq-qasoum-spyourqi-naxararoutyan-vra-pasinyan

Թյուր տպավորություն կա, որ մենք ուղղակի ուզում ենք խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա: Այսօր այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախարարության հնարավոր փակման վերաբերյալ վերջինս նշեց.

«Խնդիրը շատ հստակ է ձևակերպված. Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Մենք այս առումով առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում կունենանք քննարկումներ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Հույս ունեմ՝ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության»:

Փաշինյանի խոսքով, կառավարության խնդիրը հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, որպեսզի փոխադարձաբար գոհ լինեն ինչպես ընթացքից, այնպես էլ արձանագրված արդյունքներից: Ըստ վարչապետի պաշտնակատարի՝ առաջ են ընթանալու հետևողական, հաստատուն և մտածված քայլերով:

«Համոզված եմ, որ արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը, գոհացնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանում պետական կառավարման արդյուանվետության բարձրացման խնդիրներով»,- ընդգծեց Փաշինյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ