Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հալեպում նկարահանվել է պատերազմի սկզբից ի վեր առաջին սիրիական ֆիլմը

am en ru
v-aleppo-snali-perviy-siriyskiy-xudojestvenniy-filym-s-nacala-voyni

Սիրիայի Հալեպ քաղաքում ավարտվել են պատերազմի սկզբից ի վեր առաջին ֆիլմի նկարահանումները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆիլմը կոչվում է «Շաթաթ», ինչը թարգմանաբար նշանակում է «բեկորների վրա»: Ինչպես լրատվամիջոցին տեղեկացրել է դերասանուհի Նագամ Քոջակը, սյուժեի հիմքում  երիտասարդ զույգի սիրային պատմություն է, որի հարաբերությունները զարգանում են պատերազմական գործողությունների ժամանակ:

Քաղաքի պատմական վայրերը դարձել են ֆիլմի գլխավոր ձևավորումը: Ֆիլմի ռեժիսոր  Սամի Դարվիշի խոսքով, հիմնական խնդիրը պրոֆեսիոնալ ​​սարքավորումների բացակայությունն է եղել: Այնուամենայնիվ, նկարահանող խմբին հաջողվել է փոխանցել քաղաքի համար մղվող մարտերի ողջ սարսափը: Այժմ ֆիլմի բոլոր տեսարանների նկարահանումներն արդեն ավարտվել են, ընթանում են մոնտաժման աշխատանքները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ