Նույնը նաև Հայաստանում կա. ռուս զբոսաշրջիկները Վրաստանին այլընտրանք են գտել

am en es ru
v-armenii-esty-vse-to-je-samoe--rosturizm-ob-alyternative-gruzii

Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել են ՌԴ-ից դեպի Վրաստան ավիափոխադրումները: Այս մասին հրամանագիրն օրեր առաջ ստորագրել էր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Արդյունքում ռուսական բոլոր ավիաընկերությունները պետք է չղարկեն չվերթները դեպի Վրաստան, իսկ տուրիստական ընկերությունները և գործակալությունները պետք է դադարեցնեն շրջագայությունները դեպի Վրաստան կամ դրանց այլընտրանք առաջարկեն:  

Ինչպես գրում է ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն, այժմ որպես Վրաստանին այլընտրանք, ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը:

«Մարդիկ Վրաստան են գնում մթնոլորտի, համեղ խոհանոցի և գինու համար: Նույնը կա նաև Հայաստանում, ուստի շատերը, դեպի Վրաստան այցերի ժամանակավոր արգելքի պատճառով, իրենց շրջագայությունը փոխարինել են դեպի Հայաստան շրջագայությամբ: Հայաստանն այս օրերին բավական պահանջված է դարձել», - լրատվամիջոցին տված  հարցազրույցում ասել է Ռուսաստանի տուրիստական Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:

Վերջինս նշել է, որ միևնույն ժամանակ զբոսաշրջիկների մեծ մասը չի շտապում հրաժարվել Վրաստան այցելելուց. զբոսաշրջիկները փոխում են Վրաստան հասնելու երթուղին՝ օգնության է հասնում Երևանը: Վերջիններս Երևանից ուղևորվում են դեպի Վրաստան:  

Լրահոս

Նմանատիպ նորություններ