Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Զենք մատակարարող ռուսական ORSIS ընկերությունը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՊՆ-ի. «ՌԻԱ Նովոստի»

am en es ru
v-armenii-vozbudili-delo-iz-za-sriva-tendera-na-postavku-orujia-iz-rossii

Հայաստանում քրեական գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի տապալման պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերությունը:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, մայիսին հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման համար մրցույթ է հայտարարել: Որակավորման պահանջները կարողացել է բավարարել միայն ռուսական ORSIS ընկերությունը:

Շուտով պարզ է դարձել, որ մրցույթը առանց բացատրության փակվել է: Ռուսական վերոնշյալ ընկերությունը դիմել է Վերաքննիչ հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող փաստաբանին, արդյունքում դատական ​​հայց է ներկայացվել: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդին:

Լրատվամիջոցը նշում է, որ ՀՀ ՊՆ-ն հաստատել է քրեական գործի հարուցման մասին տեղեկատվությունը:

«Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն հետաքննող մարմինների աշխատանքի ավարտին», - ՌԻԱ Նովոստիին է հայտնել նախարարության ներկայացուցիչը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ