Դաղստանում ձյուն է տեղացել

am ru
v-dagestane-vipal-sneg

Դաղստանում շոգ եղանակը փոխակերպվել է ձյան տեղումներով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Դաղստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի ղեկավար Աբդուլղալիմ Դադաշևին:

Վերջինս նշում է, որ ձյունը տեղացել է հանրապետության մի շարք բարձրադիր լեռնային շրջաններում:

Դադաշևը ասել է, որ ձյան տեղումների պատճառը հանրապետության լեռնային հատվածում՝ 2800-3000 մ բարձրության վրա, ջերմաստիճանի անկումն է:

«Սակայն այդ բարձրության վրա մարդիկ գրեթե չեն ապրում: Ձնածածկի բարձրությունը երեք սանտիմետր է», - ասել է Դադաշևը:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Դաղստանի բնակիչներին նախազգուշացրել էին 42°  տաքության  մասին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ