Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Երևանում ճապոներենի հմտությունների ստուգման թեստ կանցկացվի

am en ru
v-erevane-budet-proveden-test-jlpt-na-proverku-znania-aponskogo-azika

Դեկտեմբերի 1-ին Երևանում ճապոներենի հմտությունների ստուգման թեստ (JLPT) կանցկացվի:

Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման «Իրոհա» կենտրոնից տեղեկանում ենք, որ դիմում-հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը՝ երկուշաբթիից-ուրբաթ (Հայ-Ռուսական համալսարանը), իսկ «Իրոհա» և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կետրոնները հայտերն ընդունում են երկուշաբթիից-շաբաթ օրերին:

Դիմում-հայտը լրացնելու համար հարկավոր է ներկայացնել նաև 3:4 չափսի երկու լուսանկար:

Մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել 093268168 հեռախոսահամարով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ