Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Սանկտ Պետերբուրգի հայկական մարգարիտը. TASS-ը՝ Սուրբ Կատարինե եկեղեցու մասին

am ru
v-godi-voyni-armanskiy-xram-v-sankt-peterburge-slujil-stabom-dla-sil-pvo-i-protivoximiceskoy-oboroni---tass

Ռուսական «TASS» լրատվական գործակալությունը Սանկտ Պետերբուրգի 300-ամյա Նեւսկի պողոտայի տաճարների մասին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաեւ պողոտայում գտնվող 1772 թ-ին կառուցված Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին:

«Զբոսաշրջիկները եւ քաղաքի բնակիչները տաճարը կոչում են «Սանկտ Պետերբուրգի կապույտ մարգարիտ»: Տաճարը եւ քրիստոնեությունը շատ կարեւոր են հայկական սփյուռքի կյանքում: Որտեղ էլ հայերը լինեն, առաջին հերթին կառուցել են եկեղեցի եւ դրա շուրջն արդեն հիմնել են իրենց մշակութային եւ ազգային կյանքը: Այստեղ էլ նույնն է եղել», - լրատվամիջոցին հաղորդել է Սանկտ Պետերբուրգի հայերի հոգեւոր հովիվ Պողոս Վարդանյանը:

18-րդ դարում եկեղեցու կառուցման համար մեծ գումար է հատկացրել ռուսական կայսրության հայ համայնքի ղեկավար Իվան Լազարեւը, իսկ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին Սանկտ Պետերբուրգի համայնքին է նվիրել իր կտավներից մեկը:

Նշվում է, որ պատերազմի տարիներին տաճարը ծառայել է որպես հակաօդային եւ հակաքիմիական պաշտպանության ուժերի շտաբ: 1995 թվականին վերականգնվել է եկեղեցու ծառայությունները, իսկ 2000 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդի ներկայությամբ օծել է եկեղեցին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ