Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, կես ժամ անց Իսրայելը գոյություն չի ունենա. իրանցի պաշտոնյա

am en ru
v-tegerane-predrekli-unictojenie-izraila-v-slucae-ataki-ssa-na-iran

Եթե ԱՄՆ-ն որոշի հարձակվել Իրանի վրա, ապա Իսրայելը 30 րոպեում կոչնչացվի: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Մոջաբ Զոննուրը:

Վերջինս նշել է, որ Թեհրանը «տպավորիչ ռազմական ուժ» ունի՝ պատասխանելու համար ԱՄՆ-ի ագրեսիային, որի պարտությունն անխուսափելի կլինի:

«Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, ապա Իսրայելը կես ժամ հետո գոյություն չի ունենա»,- Mehr գործակալության փոխանցմամբ ասել է Զոննուրը:

Բացի այդ, վերջինս «քաղաքական բլեֆ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե նա, իբրև թե, Իրանի վրա հարձակումից ընդամենը 10 րոպե առաջ կասեցրել է այդ որոշումը:

Միևնույն ժամանակ Զոննուրը ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, չնայած պատրաստ է ցանկացած ագրեսիայի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ