Վահագն Աթաբեկյանը հայ խաղաղապահներին շքանշաններ է հանձնել

am
vahagn-atabekyane-hay-xaxaxapahnerin-sqansanner-e-hancnel

Հունիսի 10-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցեց ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, ինչպես նաև՝ հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը:
 
ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթեց նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում:
 
Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայան կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց ունեցավ բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտայի (Bruno Pisciotta) հետ, որը շատ բարձր գնահատեց հայ խաղաղապահների իրականացրած ծառայությունը: Երկուստեք կարևորվեց առաքելությունում ՀՀ նոր զորախմբում առաջին անգամ երկու կին զինվորների մասնակցությունը:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ