Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Վահե Էնֆիաջյանը ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքին

am
vahe-enfiajyane-canotacel-e-amarayin-zorakoci-entacqin

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանըհուլիսի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ: Նպատակն էր տեղում ծանոթանալ ամառային զորակոչի ընթացքին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,զինկոմիսարիատի պատասխանատուն տեղեկացրել է, որ ամեն ինչ կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, պատշաճ մակարդակով: Գործող զորակոչային հանձնաժողովի սպաները զրուցել են բոլոր զորակոչիկների հետ, տեղեկացրել նրանց իրավունքների մասին, ինչպես նաեւ հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ:

Տղաներն անցել են բժշկական բոլոր կաբինետներով: Նրանք առողջ են եւ պատրաստ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առջեւ: Վահե Էնֆիաջյանը կարեւորել է այն հանգամանքը, որ բացակայող զինակոչիկ չկար:

«Յուրաքանչյուր հայորդի պետք է ծառայի Հայոց բանակում: Զորակոչիկները մեկնում են մեծ պատասխանատվությամբ հայրենիքը պաշտպանելու»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ զորակոչային ողջ շրջափուլը՝ զորակոչ-բանակ-դիրքեր, լինելու է իր ուշադրության կենտրոնում: Վահե Էնֆիաջյանի հավաստմամբ՝ զորակոչիկների հետ շփումները, զինկոմիսարիատներ ու զորամասեր այցերը լինելու են շարունակական:

Նա մտերմիկ զրույցի է բռնվել զորակոչվող տղաների եւ նրանց ծնողների հետ, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ