Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Վահե Գրիգորյանը՝ Քոչարյանի և մյուսների գործով դատարանի նոր որոշման մասին

am
vahe-grigoryane-qocaryani-e-myousneri-gorcov-datarani-nor-orosman-masin

Փաստաբան Վահե Գրիգորյանը, անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշմանը, որի համաձայն Քոչարյանի և մյուսների գործը կասեցվել է և ուղարկվել է Սահմանադրական դատարան, գրում է.

«Սիրելի ընկերներ,

քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։

Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ ․Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, եւ, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որեւէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։

Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որեւէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ։ Կներեք»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ