Սիլվա Կապուտիկյան - Դու հեռացար

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

am
vanacori-gloria-eu-sarton-kari-fabrikaneroum-arka-e-200-tapour-asxatatex-nikol-pasinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը facebook սոցցանցի իր էջում գրում է, որ հանդիպել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ, և տեղեկցել, որ այս պահին 200 աշխատատեղ կա՝ 120 հազար և ավել աշխատավարձով: Վարչապետը կոչ է անում գործազուրկներին դիմել գործատուներին:

Նիկոլ Փաշինյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:

Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ եւ ավելի մաքուր աշխատավարձով:

Սիրելի վանաձորցիներ եւ հարակից բնակավայրերի բնակիչներ. հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը: Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ