Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Վանաձորի թատրոնը կմասնակցի «Abish Alemi» միջազգային թատերական փառատոնին

am en
vanacori-tatrone-kmasnakci-abish-alemi-mijazgayin-taterakan-paratonin

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատվիրակությունը հոկտեմբերի 11-ից 14-ը կմասնակցի Ղազախստանի Ակտաու քաղաքում կայանալիք «Abish Alemi» միջազգային թատերական փառատոնին: Միջոցառմանը մասնակցելու են ինչպես ԱՊՀ, այնպես էլ այլ պետությունների ներկայացուցիչներ:

Թատրոնը փառատոնին կմասնակցի Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրամայով։ Ներկայացման ռեժիսորը Մարիամ Մնացականյանն է։ Պատվիրակությունը հոկտեմբերի 10-ից 15-ը կմասնակցի փառատոնի շրջանակում կազմակերպված վարպետաց դասերին, բաց քննարկումներին, կհյուրընկալվի հայկական համայնքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ