Վանաձորում գործող կարի ֆաբրիկան արտոնություն ստացավ. աշխատատեղերը կավելանան մոտ 250-ով

am
vanacoroum-gorcox-kari-fabrikan-artonoutyoun-stacav-asxatatexere-kavelanan-mot-250-ov

Գործադիրն այսօրվա նիստում հարկային արտոնություն տալ «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԼՈՐԻԱ»-ի կողմից ներկայացված հայտը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հայտնելով, որ կազմակերպությունը գործում է Վանաձորում 2018 թվականից. «Այս ծրագրի շրջնակներում ընկերությունը կկատարի 3 մլրդ դրամի ներդրումներ՝ մասնաճյուղի նորոգման եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներկայումս ընկերությունում աշխատում է 1500 աշխատակից: Նախատեսվում է, որ աշխատատեղերը կավելանան մոտ 250-ով: Արտադրանքի ընդհանուր ծավալը ծրագրի իրականացմանարդյունքում կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամը կիրացվի ՀՀ-ում, 3,5 մլրդ դրամի արտադրանքը կարտավանվի ԵՏՄ երկրներ, եւ 6 մլրդ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ»:

Կազմակերպությունը 2018-ին 441 մլն դրամի հարկ է վճարել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ