Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Վանեցյանը հանձնարարել է պարզել էլեկտրաէներգիայի խափանման պատճառները

am
vanecyane-hancnararel-e-parzel-elektraenergiayi-xapanman-patjarnere

Հանձնարարել եմ նյութեր նախապատրաստվել երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների հետ կապված, որպեսզի պարզվեն էլեկտրաէներգիայի խափանման պատճառները: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Չնայած կան նախնական տվյալները, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատկան տրվի՝ միտում եղե՞լ է, թե՞ չի եղել, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն»,- նշեց Վանեցյանը և հավելեց, որ արդյունքների մասին կզեկուցի:

Լրահոս

Նմանատիպ նորություններ