Վանեցյանն իմ ընկերն է և ընկերն էլ մնալու է. Սասուն Միքայելյան

am
vanecyann-im-enkern-e-e-enkern-el-mnalou-e-sasoun-miqayelyan

ԱԱԾ նախկին տնօրենն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին:  

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում արած հայտարարությանը՝ ասաց «Ես ևս ուսադիրներ եմ կրել: Ոչ մեկն իրավունք չունի ասել, որ ուսադիրներն աղբամանն է նետել»:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների համար կազմակերպած մամուլի ասուլիսին վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որը վերջինս արել էր աշխատանքից ազատման օրը։

 

«Պարոն Վանեցյանը խոսել էր իր հայտարարության մեջ սպայի պատվի մասին, և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետի ենթակա մարմնի ղեկավար` հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի չկա։ Հասկանում եք, չէ՞, դա ինչ է նշանակում։ Ի միջի այլոց ասեմ, որ հետո եմ իմացել, որ ԱԱԾ կայքում է տեղադրվել այդ նյութը։ Սպան էդպիսի բան անի՞: Դա գիտե՞ք ինչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը, որովհետև էդպիսի բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները։ Փառք  Աստծու, նոր Հայաստանն էն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ: Բայց դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ, և ես շատ ուրախ եմ, որ հայ հանրությունը շատ հստակ էս երևույթին իր գնահատականը տվել է», – ասել էր Փաշինյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ