Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի

am
vani-sourb-tovmas-haykakan-vanakan-hamalire-verakaroucman-kariq-ouni

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր վիճակում է։  Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։ Այս մասին գրում է ermenihaber.com-ը՝ վկայակոչելով memurler.net-ը:

Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։

Վանի Գևաշ շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Գևաշ շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքով, և նավերով։

Վանի նահանգապետարանն ու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային վարչությունը պատմական կառույցի պահպանմանն ուղղված որոշակի աշխատանքներ նախաձեռնել են, սակայն դրանից անցել են տարիներ, իսկ համալիրի վիճակը միայն ավելի անմխիթար է դարձել։

Գևաշ շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը հայտնել է, որ իրենք կրկին դիմել են մշակույթի և զբոսշրջության նախարարություն՝ Սուրբ Թովմաս վանական համալիրի վերակառուցման պահանջով։ Կիսավեր լինելու պատճառով այսօր նաև զբոսաշրջիկների կողմից անտեսված պատմական կառույցը վերականգնվելու և համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրության կարևոր կենտրոնի վերածվել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ