Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Վարչապետ առաջարկը՝ ընդդիմադիրներին

am
varcapet-arajarke-enddimadirnerin

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկում է ներկայացուցիչներ առաջադրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար:

Կառավարության հերթական հարցուպատասխանի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ընդդիմադիր լինելու ընթացքում նա հաճախ էր հայտարարում, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ: Ապա նկատեց՝ հիմա, երբ ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով նաև Հաշվեքննիչ հանձնաժողովը պետք է ներկայացվեն նոր կադրերով, նոր մարդկանցով, արդյո՞ք, վարչապետի մոտ մնացել է այն համոզմունքը, որ պետք է ընդդիմությունը վերահսկի իշխանությանը:

Հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին առաջադրել թեկնածուներ՝ ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար: «Մենք դեռևս թեկնածու չունենք, որևէ որոշում չունենք: Եթե նման գաղափարներ ունեք, կիսվեք մեզ հետ, մենք հաճույքով ընդառաջ կգնանք»:

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այդ հանձնաժողովներում ընդդիմադիր գործիչների ներգրավվումն առավել կհստակեցնի գործողությունների ընթացքը, մրցակցության պահպանման այն տեսլականը, որը գծագրվել է: «Այս գործողությունների ընթացքը կարագացնի նաև մոնոպոլիայի, գերիշխող դիրքի նվազեցման ընթացքը»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ