Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան

am
varcapet-nikol-pasinyane-jamanel-e-xrxzstan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Ղրղզստան։ Ինչպես հայտնում է Tert.am-ի լրագրողը, ՀՀ կառավարության ղեկավարին դիմավորեց Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը։

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ