Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Վարչապետ Փաշինյանի դուստրը դժգոհ է ընդդիմությունից

am
varcapet-pasinyani-doustre-djgoh-e-enddimoutyounic

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը նոր գրառում է արել, որտեղ դժգոհել է ընդդիմությունից.

«Ընդդիմությունը հասարակության զարգացման ու տնտեսության աճի ամենակարևոր ինստիտուտներից է: Այն ունի իշխանություններին ճիշտ ուղղորդելու ու զսպելու գործառույթ. ինչը, հիմա, Հայաստանում բացակայում է: Որպես ՀՀ քաղաքացի, հույս ունեմ, որ առաջիկայում կտեսնենք նոր դեմքեր, ովքեր կբերեն նոր երանգներ ու պարտավորեցնող քննադատություն հայաստանյան քաղաքական դաշտ, քանի որ իրական ու խորքային ընդդիմության լինելը կառողջացնի հայաստանյան քաղաքական մշակույթը»,- գրել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ