Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Վարչապետ Փաշինյանի վեպը բեմադրվել է և ներկայացվում է տանիքում

am
varcapet-pasinyani-vepe-bemadrvel-e-e-nerkayacvoum-e-taniqoum

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը բեմադրվել է: Ներկայացումը տեղի է ունենում տանիքում՝ բաց երկնքի տակ, Երևանի սրտում: Հանդիսատեսն այստեղ գտնում է թատրոնը բաց տարածության մեջ՝ արտասովոր լուծումներով և զգացողություններով: Լինելով այս ամենի հանդիսատեսը՝ դառնում ես թատերական հեղափոխության մասնակից:

Տանիքում այժմ պրեմիերա է. «Երկրի հակառակ կողմը»՝ բեմադրված Նիկոլ Փաշինյանի համանուն վեպի հիման վրա: Այն կոլաժային ներկայացում է, որում առկա են հարցադրումներ թե՛ քաղաքական և թե՛ մշակութային համատեքստերում։ Այստեղ չկա գլխավոր հերոս, բոլոր կերպարները հավասարապես կարևոր են սյուժեում։ Առհասարակ չկա կոնկրետ մի կերպար, որին, օրինակ, կարելի է համարել հեղափոխական կամ մեկ այլ հատկանիշ վերագրել: Ներկայացման հերոսն այն երիտասարդներն են, ժողովուրդը, քաղաքացիները, որոնք ունեն կամային ուժ, ինչի շնորհիվ էլ ունեցանք այսօրվա Հայաստանը։

Ներկայացման մեջ ներգրավված են դերասաններ Հ. Պարոնյանի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական թատրոններից։

Դերերում՝ Հռիփսիմե Նահապետյան, Արամ Մխիթարյան, Մարիամ Ալեքյան, Դավիթ Բադասյան, Վարդան Գրիգորյան

Ռեժիսոր՝ Մխիթար Դանիելյան

Երաժշ.՝ Հրաչյա Հովհաննիսյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ