Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Վարչապետը հուսով է, որ «WCIT 2019»-ի հյուրերը կվայելեն այն ամենն, ինչ առաջարկում է Երևանը

am es
varcapete-housov-e--or-wcit-2019-i-hyourere-kvayelen-ayn-amenn--inc-arajarkoum-e-ereane

Հայաստանի կառավարությունը Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ։ Կառավարությունը երկիրը տեխնոլոգիական համաշխարհային առաջատար դարձնելու համար պատրաստ է բարեփոխել կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։

Այս մասին Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ընդառաջ ողջույնի խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկախությունից ի վեր Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր։ Հայաստանի կառավարությունը ՏՀՏ-ն հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ՝ մշակելով այնպիսի օրենսդրություն, որը կգրավի միջազգային տեխնոլոգիական ընկերություններին և կնպաստի տեղական արդյունաբերության զարգացմանը։ ՏՏ-ն իմ կաբինետի մշակած տեսլականի հիմքն է։ Հայաստանը տեխնոլոգիական համաշխարհային առաջատար դարձնելու համար մենք պատրաստ ենք բարեփոխել մեր կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։ Այսօր հայկական ստարտափները կարող են պարծենալ Սիլիկոնյան հովտում իրենց նշանակալի ներկայությամբ»,-նշել է վարչապետը:

Փաշինյանը նկատել է՝ Հայաստանը շարունակում է իր ուժը զգալի դարձնել տեխնոլոգիական էկոհամակարգում․ թե՛ տեխնոհսկաների, թե՛ նորարարական ստարտափների շարքում։ Նա վստահեցրել է՝ ապագայում հայկական տեխնոլոգիական գերակայությունն ապահովելու համար կառավարությունը կբազմապատկի կրթական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների խթանմանն ուղղված ջանքերը՝ բավարարելու դինամիկ զարգացող արդյունաբերության պահանջները։ Դա թույլ կտա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին գործել Հայաստանում՝ օգտվելով հայկական սփյուռքի ծանոթությունների լայն ցանցից և հսկայական ռեսուրսներից։

«Որպես «WCIT 2019»-ը հյուրընկալող երկիր, Հայաստանն ապահովում է միջավայր, որը համախմբում է աշխարհի առաջատար մտավորականներին, բիզնես առաջնորդներին և քաղաքական գործիչներին՝ քննարկելու մի շարք հրատապ հարցեր, որոնց բախվում է տեխնոլոգիաների ապագան և որոնց հետևանքները կարող են ունենալ հեռահար սոցիալական, տնտեսական և քաղաքական ճյուղավորումներ՝ ողջ մարդկության համար»,-ասել է վարչապետը:

Նա համոզվածություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կիրականացնի իր ստանձնած դերը։  Վարչապետը հույս է հայտնել, որ ՏՏ համաշխարհային համաժողովի հյուրերը, մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու այն ամենն, ինչ առաջարկում է Երևանը: «Չափազանց հպարտ եմ տեղեկանալ, որ «WCIT»-ի 40-ամյա պատմության ընթացքում համաժողովն առաջին անգամ տեղի է ունենում այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է»,-ասել է վարչապետն ու նշել՝ անհամբերությամբ սպասում է նրանց Հայաստանում ողջունելուն:

ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվելու է Երևանում՝ Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 6-9-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ