Վարչապետը ՄԱԿ-ում ելույթ կունենա Մալիի, Կիրիբատիի, Զիմբաբվեյի և Քուվեյթի կառավարությունների ղեկավարներից անմիջապես հետո

am
varcapete-mak-oum-elouyt-kounena-malii--kiribatii--zimbabveyi-e-qouveyti-karavaroutyounneri-xekavarneric-anmijapes-heto

ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է Սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքի ժամանակով 15:00-21:00 ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ մանրամասնելով. 

«Հաշվի առնելով ելույթների քանակը և ԳԱ աշխատանքային գրաֆիկը, վարչապետի ելութը հավանաբար կսկսվի Նյու Յորքի ժամանակով 20:00-ի սահմաններում: Ըստ ԳԱ ժամանակացույցի, եթե ոչինչ չփոխվի, վարչապետը ելույթ կունենա Մալիի, Կիրիբատիի, Զիմբաբվեյի և Քուվեյթի կառավարությունների ղեկավարներից անմիջապես հետո` Չեխիայի և Անդորրայի վարչապետերից առաջ: Սպասենք ելույթին»: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ