Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը

am es
varcapete-rene-rouqein-e-hancnel-hayastani-hanrapetoutyan-qaxaqacou-ancnagire

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ հանդիսանում եք ոչ միան մեր անվերապահ բարեկամը, այլ նաև համաքաղաքացին»,- նշել է վարչապետը և Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռուքեին և շնորհակալություն հայտնել նրան հայանպաստ գործունեության համար:

Ռենե Ռուքեն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել. «Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Դեռևս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս և եղել հայկական հարցի անվերապարհ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ և բարեկամ»: Ռենե Ռուքեն վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում ևս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնաահատում պարոն Ռուքեի գործունեությունն ու այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ