Վարչապետի անունից հրահանգված է գազի թեմայով առավելագույնս լուռ մնալ. պատճառ կա. «Փաստ»

am
varcapeti-anounic-hrahangvac-e-gazi-temayov-aravelagouyns-lour-mnal-patjar-ka-past

«Փաստ» թերթը գրում է.

«Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են:

Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաեւ կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որեւէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս լուռ մնալ, միայն սուր անհրաժեշտության դեպքում պաշտոնապես սոսկ մեկ նախադասությամբ սահմանափակվել՝ «բանակցություններն ընթացքի մեջ են»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ