Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Վարչապետի բրյուսելյան այցը բավական հաջողված էր. Արման Եղոյան

am
varcapeti-bryouselyan-ayce-bavakan-hajoxvac-er-arman-exoyan

Վարչապետի՝ Բրյուսել կատարած այցի տպավորություններն առավել քան բավարարող էին: Այսօր այս մասին «Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը՝ Եղոյանը ընդգծեց վարչապետի հանդիպումը ԵՄ գործադիր ինստիտուտների 3 առանցքային ներկայացուցիչների՝ Տուսկի, Յունկերի և Մոգերինիի հետ, նաև հանձնակատար Հաննի հետ: Ըստ, պատգամավորի՝ վարչապետը բավական հստակ շեշտադրումներով ու մեսիջներով հագեցած ելույթ ունեցավ նաև Եվրախորհրդարանում:

«Դատելով այս ամենից՝ կարող եմ ասել, որ այցը բավական հաջողված էր, երկու կողմերից էլ շեշտադրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքի կարևորությունը, փոխգործակցության, փոխօգնության պատրաստակամությունը, առանձնահատուկ շեշտվեց նաև վիզաների ազատականացման կարևորությունը: Սրան նաև առանձանահատուկ անդրադարձավ Յուները՝ նշելով, որ Հայաստանն արդեն տեխնիկապես պատրաստ է վիզաների ազատականացմանը, և եթե տեխնիկաակն աջակցությունը արժանանա դրական եզրակացության և անդամ երկրները համաձայնության գան, մենք արդեն կկարղանանք սկսել մեր աշխատանքն այս ուղղությամբ»,-նշեց Եղոյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ