Վարչապետի համար անակնկալ չէր Զեյնալյանի հրաժարականը

am
varcapeti-hamar-anaknkal-cer-zeynalyani-hrajarakane

Գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը՝ հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարական ներկայացնեմ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ հրաժարական ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը՝ հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարական ներկայացնեմ: Այն ամենը, ինչ գիտեք, որհրապարակվել ու շրջանառվել է, հանգեցրել է այդ եզրակացությանը: Բնականաբար, նաև վերլուծելով այն դժգոհությունները, որոնք եղել են՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե ոչ, հիմնավորված են, թե անհիմն, հանգել եմ այդ եզրակացություն»,- ասաց Զեյնալյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք վարչապետի համար անակնկալ էր Զեյնալյանի հրաժարակը: Վերջինս պատասխանեց. «Ո՛չ, անակնկալ չէր»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ