Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Վարչապետի հայտարարությունը շատ վտանգավոր է, այն Սահմանադրական իրավունքի խախտում է. Արա Ղազարյան. 168.am

am es
varcapeti-haytararoutyoune-sat-vtangavor-e--ayn-sahmanadrakan-iravounqi-xaxtoum-e-ara-cazaryan-168am

«Առաջինը՝ դա շատ վտանգավոր է», – սա է միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի առաջին արձագանքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջի միջոցով ժամեր առաջ արած հայտարարությանը, որում նա հայտարարում էր, որ վաղն առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում են հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի, իսկ ժամը 12:00-ին իր ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:

Արա Ղազարյանը վտանգավոր է համարում ԵԽԽՎ անդամ երկրում այսպիսի հակասահմանադրական կոչերը:

«Դատարանների շենքերի արգելափակում՝ պատմության մեջ ընդհանրապես նման որևիցե դեպք չեմ հիշում, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ»,-168.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

«Վարչապետի հայտարարությունը, առաջինը, շատ վտանգավոր է, երկրորդը՝ Սահմանադրական իրավունքի, կասեի՝ կարևորագույն իրավունքի խախտում է, իշխանության տարանջատման սկզբունքի խախտում: Դատական իշխանության անկախությունն է վտանգում, դե… արդեն իսկ վտանգված էր», – այս կարծիքին է փորձագետը:

Ի՞նչ սպասել վաղը Երևանում… Առավոտյան սպասվող հասարակական, ներքաղաքական հնարավոր ընդվզումների մասով փորձագետը վարկածներ առաջ չքաշեց՝ նշելով. «Ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ էր մտածում վարչապետը` այդ հայտարարությունն անելիս, վաղը պարզ կդառնա»:

Արդյո՞ք այստեղ անելիք ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի՞նչ իրավունքներով է օժտված նախագահը այս իրավիճակում:

«Երկրի նախագահը կարող է ամենաշատը արդար արբիտրի դերում հանդես գալ, ընդամենը հանդես գալ, բայց դա գործնականում կարող է ոչ մի նշանակություն չունենալ, այսքանը:

Նախ և առաջ այս հրահանգից տուժելու է դատարանը, որտեղ նիստեր կան վաղը, որդեգրման շտապ նիստերը, հենց կալանավորներն են տուժելու, դատարանում նրանց իրավունքն է վաղը խախտվելու: Ոստիկանը, իհարկե, վաղը չի մասնակցելու դատարանների շենքերի շրջափակմանը, բայց եթե քաղաքացիները փորձ անեն մոտենալ մուտքերին, ապա բնական է, որ ոստիկանը կաշկանդված է լինելու վարչապետի այս հրահանգից, չեմ կարող ասել ինչպես կդրսևորեն իրենց: Հասկանո՞ւմ եք… եթե սահմանադրական կարգն է խախտում… ես դեռ չեմ ասում՝ սահմանադրություն է տապալում, նշանակում է՝ չափազանց լուրջ վիճակ է…»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Սյուզի Բադոյան

Լրահոս

Նմանատիպ նորություններ