Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Վարչապետի կողմից նշված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին. Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի հարցի մասին

am
varcapeti-koxmic-nsvac-orosoume-ci-hakasoum-joxovrdi-saherrin-lilit-makounce-amoulsari-harci-masin

Ամուլսարի հարցն օրենսդիրի տիրույթում չէ, բայց մենք՝ որպես քաղաքական թիմ, ունենք մեր դիրքորոշումը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և շեշտեց, որ խմբակցությունը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ:

Հարցին՝ դիրքորոշման հետ համաձա՞յն են նաև այն պատգամավորները, ովքեր Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ են արտահայտվել, Լիլիթ Մակունցն ասաց. «Ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում հենց նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչ վարչապետը ներկայացրեց ուղիղ եթերի ժամանակ: Ըստ էության, ամբողջ քննարկումը տեղի է ունեցել հենց նույն թեմայով և նույն կետերով, և առարկություն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»:

Լիլիթ Մակունցը նաև ընդգծեց, որ վարչապետի կողմից նշված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին և բոլորովին կարիք չկա բաժանելու՝ ժողովրդի կողմ կամ ժողովրդի դեմ. «Կայացվում է այնպիսի մի որոշում և գնալու ենք այնպիսի քայլերի, որոնք որևէ կերպ չեն վնասի մեր պետությանը, պետական շահին, չեն վնասի բնակչությանը, բնապահպանությանը»:  

Լրահոս

Նմանատիպ նորություններ