Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Վարչապետի ու նախագահի ուղերձներում կարևոր գաղափար կա՝ դա հայրենազրկումն է. Աշոտ Մելքոնյան

varcapeti-ou-naxagahi-ouxercneroum-kareor-gaxapar-ka-da-hayrenazrkoumn-e-asot-melqonyan

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ:

-Մասնագիտական շրջանակներում քննադատվում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլքսանչորսյան ուղերձը, այն որակվում է՝ թույլ, անգամ «անատամ»: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:

-Ես ճիշտ հակառակ կարծիքի եմ: Տարիներ շարունակ, երբ խոսվում էր Հայոց ցեղասպանության մասին մոռացության էր տրվում հենց հայրենազրկման հանգամանքը: Մինչդեռ Հայոց ցեղասպանության հիմնական տարբերությունն այլ ցեղասպանություններից, մասնավորաբար, Հոլոքոստից, այն է, որ Ցեղասպանությանը զուգընթաց տեղի է ունեցել հայրենազրկում: Եվ առաջին անգամ թե՛ վարչապետի, թե՛ նախագահի խոսքերում հնչեց այդ հանգամանքը, որ մենք միաժամանակ հայրենազրկվել ենք:

Եթե վարչապետն ասում է՝ մեզ ոչ միայն ֆիզիկապես են բնաջնջել, այլև սեփական հայրենիքում ապրելու իրավունքից են զրկել, դա խոսում է այն մասին, որ մենք սեփական հայրենիքն ենք կորցրել, այդ կերպ մատնանշվում է Արևմտյան Հայաստանի մասին ու մատնանշվում է որպես հայրենիքի:

Մինչև հիմա անընդհատ խոսվել է միայն ճանաչման մասին. ճանաչում, ճանաչում, ճանաչում, Հայոց Ցեղասպանությունը, սակայն, վաղուց ճանաչվել է, այդ փուլն ավարտված է, մինչդեռ մենք շարունակում ենք այդ գործընթացը՝ ի պատասխան թուրքական ժխտողականության: Ընկել ենք նրանց թակարդն ու զբաղված ենք միայն ճանաչման գործընթացով: Այնինչ՝ մեր գլխավոր խնդիրը հատուցման հարցն է:

-Ասացիք՝ մեր գլխավոր խնդիրը հատուցման հարցի բարձրացումն է, սակայն Փաշինյանի ուղերձում ոչ մի խոսք չկա դատապարտման, փոխհատուցման, հայոց պահանջատիրության մասին. ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից, ոչ մի խոսք չկա թուրքական ժխտողական քաղաքականության մասին: Փոխարենը, ուղեձն ավարտվում է միայն ճանաչման գաղափարով՝ «մենք պետք է հետևողական լինենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:

- Բայց եթե ուղերձում մատնանշվում է, որ հայրենիք ենք կորցրել, ուրեմն ակնարկում է հատուցման խնդիրը՝ առաջին հերթին հայրենիքի գաղափարով: Ուղերձը գիտական զեկուցում չէ, որ իր մեջ ամեն ինչ ներառի: Կարծում եմ, որ պետք է մասնագիտական գնահատական տալ, ոչ թե զգացմունքային:

-Ի՞նչ կասեք նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձի մասին:

-Նախագահը խոսեց այն մասին, որ մեզ բնաջնջել են մեր բնօրրանում, և դա շատ կարևոր շեշտադրում էր:

-Տպավորությունը նաև այն է, որ վարչապետն ու նախագահը՝ ամեն մեկն իր խոսքում, հնչեցրին կարևորը, եթե Փաշինյանի ուղերձում չկար դատապարտման մասին ոչ մի խոսք, ապա այդ բացը լրացվեց նախագահի ուղերձում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, շեշտվեց՝ թե՛ պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված լինելու գաղափարը, հայն իր հայրենիքում ապրելու իրավունքից զրկված լինելու հանգամանքը, թե՛ մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումն ու դատապարտումը:

- Այո, և ինձ թվում է, որ փոխհամաձայնեցված էին վարչապետի ու նախագահի ուղերձները, իսկ մոտեցումը Հայաստանի անտանգության հայեցակարգի շրջանակներում էր: Մարդիկ պետք է կարողանան հասկանալ այդ ուղերձների ենթատեքստը: Դրանք, քաղաքական առումով, շատ ավելի լուրջ առաջընթաց էին՝ նախորդ մոտեցումների համեմատությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ