Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Վարչապետն իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Սեյեդ Քազեմ Սաջադիին

am
varcapetn-ir-gnahatanqn-e-haytnel-hh-oum-araqeloutyounn-avartox-seyed-qazem-sajadiin

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես   տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:

ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականի համար և նշել, որ իր հետագա գործունեության ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ գործակցությունը կայուն զարգանում է, և դրան մեծապես նպաստել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան և Իրանի նախագահի այցը Հայաստան, որոնց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը դինամիկ ընթանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի և անելիքների վերաբերյալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ