Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Վարչապետն իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին. «Փաստինֆո»

am
varcapetn-ir-mot-e-hravirel-datakan-marminneri-xekavarnerin-pastinfo

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն առավոտյան 12։00-ին իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»։

 Նիկոլ Փաշինյանը գրել էր, թե վաղը կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը, ավելի վաղ խոստացել էր, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին։ Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարեւորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։

Լրահոս

Նմանատիպ նորություններ