Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտգործնախարարի հանդեպ

am en ru
vasington-vvel-sankcii-protiv-glavi-mid-irana

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդեպ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին: Ըստ նրա՝ միջազգային հանրության համար Զարիֆը «իրանական ռեժիմի դեմքն է»:

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ Զարիֆը կանգնած է Թեհրանի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների և ահաբեկչական ցանցերի ստեղծման քարոզչության և ապատեղեկատվության տարածման գործընթացի ակունքներում:    

Վարչակազմի ներկայացուցիչը բացատրել է, որ Վաշինգտոնի համար շատ կարևոր է դիվանագիտության հնարավորությունները պահպանելը, բայց այժմ ավարտվել է ամերիկյան իշխանությունների համբերատարությունը:

Նա նաև նշել է, որ վարչակազմի համար կարևոր էր դիվանագիտության համար կապի պահպանումը, սակայն նրանց համբերությունը հատել է: Բացի այդ, ըստ պաշտոնյայի, Զարիֆը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում ԱՄՆ նախորդ վարչակազի  կապն էր, իսկ ԱՄՆ-ն համաձայնագրից դուրս է եկել ավելի քան մեկ տարի առաջ, ուստի Վաշինգտոնն  Իրանի ներկայիս արտգործնախարարի շփումն այլևս «առաջնահերթ» չի համարում:

«Եթե մենք կապ հաստատենք Իրանի հետ, ապա կգերադասենք շփվել մեկի հետ, ով  նշանակալի գործիչ է և որոշումներ է կայացնում», - նշել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ