Վախ աշխատելուց, պոեզիայից, 8 թվից. ամենատարօրինակ և արտասովոր ֆոբիաները

am
vax-asxatelouc--poeziayic--8-tcic-amenatarorinak-e-artasovor-fobianere

Եթե դուք ամաչում եք այն փաստից, որ վախենում եք բարձրությունից, սարդերից կամ շներից, ապա իմացեք որ ամաչելու կարիք չկա, մանավանդ եթե համեմատեք դրանք ստորև բերված վախերի հետ:

Դեյպնաֆոբիա -Վախ ճաշի ժամանակ խոսելուց. այդ ֆոբիայի պատճառով մարդիկ հազվադեպ են հյուր գնում:

Էկկլեզիոֆոբիա -Վախ եկեղեցիներից և հոգեվորականներից:

Էյզոպտրոֆոբիա -Վախ ամեն տեսակի հայելիներից, այդ մարդիկ խուճապային վախենում են՝ պատկերացնելով, որ հայելու մյուս կողմում ուրիշ աշխարհ է:

Գենուֆոբիա- Պաթոլոգիական վախ ծնկներից: Անձն, ով տառապում է գենուֆոբիայով, երբեք չի հագնի կարճ շրջազգեստ, իսկ ուրիշի բաց ծնկներն իր մոտ տհաճության զգացում են առաջ բերում:

Նոմաֆոբիա – առանց բջջային հեռախոսի, առանց կապի մնալու վախ: Թերևս ամենաարդիական վախը մեր օրերում:

Մետրաֆոբիա – վախ պոեզիայից: Մարդը, ով տառապում է մետրաֆոբիայով, վախենում է կարդալուց:

Օկտոֆոբիա- Վախ "8" թվից

Էրգոֆոբիա- Վախ աշխատելուց:

Օմֆոլոֆոբիա- Վախ պորտերից: Մարդիկ,ովքեր տառապում են այս ֆոբիայով, վախենում են, որ ինչ-որ մեկը կպնի իր պորտին, սարսափում են  նայել կամ մտածել ուրիշի պորտի մասին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ