Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Վերանայե'ք Հայաստան մուտքի վիզա ստանալու կանոնները և անհապաղ խստավցրեք, այլապես աղքատ հնդիկների, պակիստանցիների ահռելի ներհոսքից երկիրը ոտնատակ կգնա

am
veranayeq-hayastan-moutqi-viza-stanalou-kanonnere--dranq-anhapax-xstavcreq--aylapes-axqat-hndikneri-ou-pakistancineri-nerhosqic-erkire-otnatak-kgna

Վերջին օրեին գրեթե ահազանգի պես են հնչում այն լուրերը, թե մեծ քանակությամբ պակիստանցիներ ու հնդիկներ են գալիս Հայաստան:

Դեռ ամիսներ առաջ ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական պետական սահմանին երկու սահմանախախտի էին բռնել: Նրանք նկատել էին, որ սահմանախախտները մտադրություն ունեն լողալով անցնել Արաքս գետը։ Պարզվել էր` երկուսն էլ Պակիստանի քաղաքացի են։ Նրանք անցել էին պետական սահմանը ու փորձել թաքնվել Հայաստանի տարածքում։ Մեր սահմանախախտներին, իհարկե, հաջողվեց ձերբակալել սահմանախախտներին, և օրենքով սահմանված կարգով ձերբակալվածներին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին։ Բայց տարօրինակն այն է, որ ձերբակալման ընթացքում սահմանախախտ պակիստանցիները փորձել էին անգամ դիմադրություն ցույց տալ:

Դրանից հետո առավել հաճախ սկսեցին լուրեր շրջանառվել, թե տարբեր ճանապարհներով մուսուլման պակիստանցիները, նաև անվճարունակ հնդիկները գալիս են Հայաստան աշխատանք փնտրելու նպատակով:

Մշակութաբան, Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Կարինե Հայրապետյանն անդրադառնալով խնդրին, նկատում է, թե հնդիկների եւ պակիստանցիների, տաջիկների անհաշիվ ներմուծումը որպես «էժան աշխատուժ»` իրականում քողարկված ծրագիր է` մեր 2 մլն հային 20 հազար պակիստանցին ու հնդիկը 2 տարում կուլ կտան: Վերջինս ահազանգում է.

<<Մեր երկրում մեզ ասիմիլացնում են տարբեր տեսակների հետ: Հիվանդացնում են, մշակույթի ոչնչացման հետ միաժամանակ, իսկ սփյուռքին կտրում են ձայնի եւ միջամտելու իրավունքից: Չեն զգուշացնում, որ այդ ազգերը ՁԻԱՎԻ վարաքակիր են նաեւ եւ բազում այլ խնդիրներ...
Այս խնդիրները ազգի գոյությանը վտանգ են սպառնում....իրենց հետ բերում են սարքովի վտանգավոր երեւույթներ, Հայաստանի Հանրապետության մեջ, հայ մարդը այսօր կանգնած է եղեռնածին գործողությունների մեջ: Ո՞վ է մեղավորը, ու՞մ միջոցով ներմուծվեց ազգը ոչնչացնող գործիքները: Կանգ առե՛ք, միացե՛ք, մտածե՛ք... վաղը ուշ կլինի
>>,-իր մտահագությունն է հնչեցնում Հայրապետյանը:

Մյուս կողմից կա առաջանում է այն խնդիրը, որ նրանց ներգաղթով առանց այն էլ էժան մեր աշխատուժը էլ ավելի կէժանանա, մեր ժողովուրդը, որն ունի արժանապատիվ աշխատանք ձեռք բերելու խնդիր, այժմ ընդհանրապես դուրս կմղվի աշխատաշուկայից: Իսկ սա արդեն աղետալի հետևանքներ կունենան ժողովրդագրական տեսանկյուից, քանի որ դրան կհետևի արտագաղթի մի նոր ու մեծ ալիք:

Խնդրին անդրադարձել է նաև քաղաքագետ Հայկ Բալանյանը` ահազանգելով Հայաստանում հայտնված էժան աշխատուժի ու դրա հնարավոր վատ հետևանքների մասին։

« Հայաստանը լցվում է ոչ կվալիֆիկացված էժան աշխատուժով, հիմնականում Հնդկաստանից, ինչը լուրջ խնդիր է դառնալու մեր համար: Մեջքներին էլ միջուկային տերություն է մեկ միլիարդ բնակչությամբ, քթներիցս գալու է, երբ դառնան քանակ, երբ հրավիրող դեգեներատները գործից հանեն ու դրանք կմնան ստեղ առանց գործ, եկամուտ ու վերադարձի հնարավորության>>:

Քաղաքագետը տեղեկացնումէ, որ ներգաղթյալները չնչին աշխատավարձով աշխատում են ավտոլվացման կետերում, գյուղատնտեսության մեջ ու փաստացի նպաստում են տնտեսության ամենաարատավոր մոդելի ձևավորմանը, ու եզրահանգում.
<<Ոչ կվալիֆիկացված աշխատուժ+տեխնոլոգիական զարգացման նույնքան ցածր մակարդակը հավասար է.
1/ հետամնաց բիզնեսի ու ծույլ տնտեսավորողների հզորացում ու փաստացի դեմպինգային մրցակցություն,
2/ տեխնոլոգիական մոդեռնիզացման կանգնեցում, երրորդ աշխարհի տնտեսական մոդելի ներմուծում,
3/ ապագայում սոցիալական, ազգամիջյան ու քրեական բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգեցնելու են նաև միջազգային խնդիրների, հենց մի հատ տաջիկի կամ հնդիկի ոտքը տրորվի,
4/ երկրի կազմի վտանգավոր փոփոխություն որակական իմաստով, որակյալ կադրերի արտահանում, ու անորակ աշխատուժի ներմուծում,
5/ թաքցված աշխատուժի շահագործում, հարկերից խուսափում, աշխատանքային օրենսդրության խախտում, բիզնեսի քրեականացում, այդ թվում միջազգային մասշտաբով>>:

Առկա է վտանգ, որ, ըստ քաղաքագետի, այս խնդիրները ի վերջո հանգեցնելու են ուժեղ ազգային հակազդեցության ու լուրջ ներքին խմորումների, որովհետև. <<Պետությունը տեղյակ չէ, թե ինչու և ինչպես են հազարավոր մարդիկ գալիս Հայաստան, ինչ իրավունքով են ընդհանրապես դրսից մարդիկ գալիս ու հեշտությամբ աշխատանքի տեղավորվում, ազատելով բիզնեսը տեխնոլոգիական զարգացման «բեռից»: Հետագայում ու՞ր են այդ մարդիկ պաշտոնապես «կորում» աշխատուժի շուկայում, ինչ է իրենց հետ կատարվում, երբ գործից հանում են, կամ անձնագրերը ձեռքից առնում, ու ինչ են անելու, երբ դրանք անգործ ու սոված քանակ կազմեն Երևանի ու մեր գյուղերի փողոցներում:

Ես կհասկանայի, եթե Հնդկաստանից ծրագրավորողներ ու ինժեներներ հրավիրվեին, բայց գյուղտեխնիկա առնելու փոխարեն տաջիկ են բերում, որովհետև պետական կարգավորում չկա: Իսկ եթե չլինի, ոչ մի զարգացում չի լինելու: Էժան աշխատուժը աշխարհում միլիարդավոր մարդիկ են ու տեխնոլոգիական զարգացման փոխարեն միշտ կգտնեն էլ ավելի էժան անգրագետի, որ շահագործեն, միայն թե փող չծախսեն տեխնիկայի, կրթության, սեփական որակավորման զարգացման, նոր որակի տնտեսավարում նախաձեռնելու համար, կամ թեկուզ հայերին բարձր աշխատավարձ վճարելու համար»,- նկատում է քաղաքագետը։

Այս խիստ մտահոգիչ իրողության պատճառը դեռևս 2017 թվականի ՀՀ կառավարության կայացրած որոշումն է, որով, մասնավորաբար, Հնդկաստանի քաղաքացիները կարողանում են ՀՀ մուտքի արտոնագրեր ձեռք բերել ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև, «Էլեկտրոնային վիզա» համակարգի միջոցով: Այս որոշումը էականորեն նպաստել է Հնդկաստանի, փաստորեն նաև Պակիստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն այցելությունների քանակի շեշտակի աճին:

Եվ այսօր քաղաքագետներ, մշակույթի գործիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ու նորընտիր Ազգային ժողովին կոչ անում` գործունեությունը սկսելուն պես վերանայել Հայաստան մուտքի վիզա ստանալու կանոնները ու դրանք անհապաղ խստավցնել; Հայաստանում մուտքի վիզայի ժամկետ սահմանելով 3-ից մինչև 7 օր, կամ առնվազն 3 ամիսը` ոչ ավելի:

Իսկ այն երկրների հետ, որտեղից անվճարունակ ու աղքատ զանգվածի ներգաղթ է հնարավոր, առհասարակ վերացնել առանց վիզայի ռեժիմը:

Հետաքրքիր է նաև այն, որ ներգաղթյալները Հայաստանում ակտիվորեն զբաղված են սեփական մշակույթը քարոզելով: Փողոցում, մետրոյի կայանների սրահներում, հրապարակներում հաճախ կտեսնեք հնդիկ-հնդկուհիների իրենց երգրերն ու պարերը կատարելիս… Սա փաստում է այն մասին, որ աղքատ և անվճարունակ հնդիկները, մուսուլման պակիստանցիները գալով Հայաստան ոչ միայն փորձում են գրավել մեր աշխատաշուկան, այլև ներմուծել սեփական մուսուլմանական բարքերը:

Լրահոս

Ամենաընթերցվածը