Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Վերապրած մասունքներ. Ձեռագրերի փրկությունը Մեծ եղեռնի ժամանակ

am es
veraprac-masounqner-ceragreri-prkoutyoune-mec-exerni-jamanak

Loft Yerevan-ում մայիսի 21-ին՝ ժամը 19։30-ին,  տեղի կունենա զեկույց-դասախոսություն` նվիրված հայկական ձեռագիր մատյաններին և նրանց փրկությանը Մեծ Եղեռնի ժամանակ։ Զեկույցի գաղափարը հետևյալն է` ձեռագրերի փրկությունը եղել է կազմակերպված գործողություն:

 

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ ձեռագիր մատյաններին վիճակվեց կիսել հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը: Ինչպես հայտնի է, ձեռագրեր են փրկվել հիմնականում Վասպուրականից (Վան, Վարագավանք, Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներ), Մուշից, Կարինից (Էրզրում):

 

Դասախոսությունը կվարի Մատենադարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանը։

Մուտքավճար՝ 1500 դրամ:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ