Վերջին 10 տարում արժեքավոր տվյալներ են ստացվել Հայաստանի վաղ բրոնզեդարի հասարակության մասին. Ավետիսյան (տեսանյութ)

verjin-10-taroum-arjeqavor-tvyalner-en-stacvel-hayastani-vax-bronzedari-hasarakoutyan-masin-avetisyan-tesanyout

Հայաստանյան հնագիտությունը և Հայաստանի տարածքի հնագիտական հուշարձանների տվյալները շատ մեծ կարևորություն ունեն մեր տարածաշրջանի բազմաթիվ գիտական խնդիրներ մեջտեղ բերելու և դրանց լուծումները գտնելու տեսանկյունից: Այս մասին նշում է Հայաստանի ազգագրության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ նշելով, որ այդ գործում իր կարևորությունն ունի միջազգային համագործակցությունը:

«Մեր միջազգային գործընկերներից յուրաքանչյուրը մեծ դեր ունի այս ամենում: Հնագիտության կենսաբանական ու նյութաբանական անալիզները կատարվում են իրենց հնագիտական կենտրոններում, քանի որ իրենք ունեն այդ հնարավորությունը, և այդ ամբողջ ինֆորմացիան հետ է գալիս Հայաստան: Այսինքն, կարող ենք ասել, որ Հայաստանի գիտության մակարդակն ինչ-որ տեղ ապահովվում է այդ համագործակցության միջոցով»,- ասաց նա:

Խոսելով վերջին 10 տարիների մասին՝ Ավետիսյանն ընդգծեց հատկապես «Արագած» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել են Գեղարոտ, Ծաղկահովիտ և շատ այլ բնակավայրեր ու բացառիկ նյութեր են ստացվել Հայաստանի վաղ բրոնզեդարի ուսումանասիրության համար. «Այդ արշավախումբը նաև շատ արժեքավոր տվյելներ է հավաքել ողջ տարածաշրջանի վաղ բորնզոդարյան հասարակությունների մասին: Տասնյակ ու հարյուրավոր անալիզներ են արվել, և դրա շնորհիվ՝ մենք շատ ավելին գիտենք այդ ժամանակվա մարդու նրա ապրելու ձևի ու ընթացի մասին, քան ասենք 5 կամ 10 տարի առաջ: Այդ հուշարձաններից ստացված տվյալները դառնում են առանցք մնացած բոլոր ուսումնասիրությունների համար»:

Մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ