Վերում կապո՜ւյտ-կապո՜ւյտ երկինք - Վահագն Դավթյան

am
veroum-kapouyt-kapouyt-erkinq---vahagn-davtyan

…Վերում կապո՜ւյտ-կապո՜ւյտ երկինք,
Կարոտի չափ տրտում,
Հեռու-հեռվում մի լուրթ երկիր,
Սասնա կորած մի տուն։

Ծուխն է ելնում բարա՜կ-բարա՜կ,
Անուշ հոտ կա հացի,
Ու կա մաքուր մի աղբյուրակ,
Նման անուշ լացի…

Ո՞վ է կանչում հեռվից, քեզ ո՞վ,
Ո՞վ է ձայնում, իմ ծուռ,
Աչքերդ փակ՝ սև կածանով
Ո՞ւր ես գնում, ախ, ո՞ւր…

Լրահոս