Վեթթինգն անցումային արդարադատության գործիքներից մեկն է. Լիլիթ Մակունց

am
vettingn-ancoumayin-ardaradatoutyan-gorciqneric-mekn-e-lilit-makounc

«Վեթթինգն անցումային արդարադատության գործիքներից մեկն է»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նախապես արդեն նշվել էր, որ անցումային արդարադատության գործիքներից մեկն է, և այդ տիրույթում որոշ չափով նաև դրան առնչվող ուսումնասիրություն եղել է, իսկ նախագիծը մշակվելու և ներկայացվելու է «Իմ քայլը» խմբակցության կողմից»,- ասաց Մակունցը:

Հարցին՝ վեթթինգը գործելո՞ւ է միայն դատական համակարգում, թե՞ այլ կառույցներում ևս, Մակունցը պատասխանեց. «Վեթթինգի ինստիտուտը կարող է կիրառվել պետական համակարգի ցանկացած կառույցում: Այս պահին ունենք այսպիսի դիրքորոշում, որ հակված ենք միայն դատական համակարգին անդրադառնալ: Թե հետագա գործողություններն ինչ ցույց կտան և ի վերջո ինչ կունենանք արդյունքում, չեմ կարող ասել, բայց այս պահին հակված ենք միայն դատական համակարգին»:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, պատգամավորն ասաց. «Չեմ կարող ասել Սահմանադրության փոփոխություն կլինի՞, կախված է նրանից, թե մենք ի վերջո ինչ մոտեցում կորդեգրենք: Այս պահին որևէ հստակ դիրքորոշում հայտնել չեմ կարող»:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ