Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Վիեննայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը (լրացվող)

am en ru
viennayoum-meknarkoum-e-pasinyan-alie-handipoume

Վիեննայում ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:00) մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախատեսված հանդիպումը:

Ըստ օրակարգի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար նախատեսված է մոտ երկու ժամ։

Հանդիպումն ընդլայնված կազմով է: Երկրի ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցում են նաև արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտիը և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ընդլայնված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:

Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հանդիպում կունենա Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի և կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Երեկոյան նախատեսված է հանդիպում Ավստրիայի հայ համայնքի հետ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ