Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Վիլյամ Սարոյանը` Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին

am es
vilyam-saroyane-vazgen-a-amenayn-hayoc-katoxikosi-masin

Սարոյանը, թվարկելով իր հայաստանաբնակ բարեկամներին, նաև ասում է.  «Հայոց կաթողիկոսն ալ իմ բարեկամն է, ան շատ անուշ մարդ է: Անոր հետ զրուցելիս ես կհարստանամ: Զարմանալի մարդ մըն է: Ինչի մասին կուզես՝ զրուցե. աշխարհի գրականություն, աշխարհի արվեստ, ֆրանսիական իմպերիալիզմ, ռուսական գրականություն: Է, հապա հայ պատմություն, հայ կրոն, համաշխարհային պատմություն ու մշակույթ, հայ հին կրոններ, աշխարհքի կրոններ..
Է, շատ, շատ զարմանալի մարդ մըն է ան: Ե՞րբ հասցուցած է այդքան բան ուսանիլ, սորվիլ, կարդալ: Երբ կզրուցեյի անոր հետ, կզգայի, որ շատ կարդացվոր եղեր է:
Էհ, մեծ, շատ մեծ Մարդ մըն է մեր կաթողիկոս:
Ես անոր հետ զրուցելիս կզգամ բավականություն մը, ինչպես Կոմիտաս, Մոցարտ, Շոպեն լսեմ, ինչպես Շահմուրադյան լսեմ:
Է, անոր հայերենը: Անոր հայերենը գեղեցկություն է, գեղեցկություն… »:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ