Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Վիլյամ Սարոյանի մտքերը հայերի, աշխարհի և կյանքի մասին

am
vilyam-saroyani-mtqere-hayeri--asxarhi-e-kyanqi-masin

Աշխարհահռչակ հայազգի գրող Վիլյամ Սարոյանի մտքերը հայերի, աշխարհի և կյանքի մասին՝

1. Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։

2. Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից:

3. Հայերենը հայուն խորհուրդն է:

4. Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք:

5. Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:

6. Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:

7. Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:

8. Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:

9. Հիմարը, ով հաճույք է փնտրում ամեն պահի, արդյունքում հայտնաբերում է, որ յուրաքանչյուր ժամ իրեն միայն հուսահատություն և դատարկություն է բերում:

10. Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:

11. Աղոթքը  օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ:

12. Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ